Թիֆլիսի Սոլոլակ թաղամասի սրճարան են մտնում Զորավար Անդրանիկն ու գրող Վահան Թոթովենցը, որոնք այդ շրջանում խմբագրում էին «Հայաստան» հանդեսը։ Բոլորը հարգանքով լռել են, ապա հարգալից ողջունել զորավարին, և հանկարծ գինովցած Շիրվանզադեն բացականչել է․
- Հը՜, Զորավար, փրկեցի՞ր Արևմտյան Հայաստանը,- ինչին հետևել է զորավարի՝ գետնին տապալող ապտակը: Դերասան Հովհաննես Աբելյանը, որը Շիրվանզադեի մորաքրոջ տղան էր, ներողություն է խնդրել զորավարից ու կատարվածը պատճառաբանել գրողի հարբածությամբ:
Լուսինե ԲԱԲԱՅԱՆ